«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը «Բեստ Քարդ» ընկերության հետ համատեղ թողարկել են MasterCard միջազգային վճարային համակարգի Bari Card-ը, որը քարտապանին ընձեռում է մի շարք առավելություններ և հնարավորություններ, ինչպիսիք են՝
Հայաստանում և արտերկրում անկանխիկ վճարումների և առցանց գնումների իրականացում,
Քարտով վճարումներ կատարելիս մինչև 15% գումարի հետվերադարձ (cashback),
Մինչև 4 000 000 ՀՀ դրամ վարկային գիծ ստանալու հնարավորություն,
Տարաբնույթ ակցիաների և միջոցառումների մասնակցության հնարավորություն, արժեքավոր նվերների և անակնկալների տրամադրում քարտապաններին։