ԲԱՐԻ ԾՐԱԳԻՐ

Բարի ծրագիրը «ՎՏԲ-Հայաստան Բանկի» և «Բեստ Քարդ» ընկերության հետ համատեղ հետվճարային (cashback) ծրագիր է: Ծրագրի շրջանակում թողարկվել է Bari Card MasterCard վճարային քարտը, որը հնարավորություն է ընձեռում ծրագրի գործընկեր բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերից ստանալ հետվճար (cashback)* մինչև 20%-ի չափով` ապրանքներ գնելիս կամ ծառայություններից օգտվելիս՝ քարտով վճարելու դեպքում: Քարտը հանդիսանում է վճարային միջոց աշխարհի ցանկացած կետում գնումներ կատարելիս: Ծրագրին մասնակցում են առևտրի և սպասարկման տարբեր ոլորտների բազմաթիվ ընկերություններ, որոնց ցանկն անընդմեջ ընդլայնվում է:

*Հետվճար (cashback) նշանակում է Ձեր կողմից ծախսած գումարի որոշակի տոկոսի հետվերադարձ Ձեր քարտային հաշվին:

Բարի ծրագրի շրջանակներում գործընկերների ցանցի առևտրի և սպասարկման կետերում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած քարտով կատարած յուրաքանչյուր վճարումից Բանկի բոլոր քարտապանները ստանում են հետվճար (cashback):

Հետվճարի (cashback) ստացման կարգը

Բարի ծրագրի գործընկերների առևտրային կետերում կատարելով անկանխիկ գործարքներ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» Bari Card-ով՝ Դուք կարող եք հետ ստանալ Ձեր ծախսած գումարի մինչև 20%-ը` իրական գումարի տեսքով: Մասնակից կազմակերպությունների կողմից տրամադրվող հետվճարի չափը նշված է “Գործընկերներ” բաժնում: Bari Card-ի քարտապանները ստանում են գումար խնայելու շահավետ գործիք՝ մեկ քարտով վճարելով ցանկացած ապրանքի կամ ծառայության դիմաց:

Ինչպե՞ս ծախսել և միաժամանակ խնայել դրամական միջոցները, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում ստանալ նաև վարկային գիծ։

Քայլ 1․ Ստացե՛ք Ձեր քարտը՝ դիմելով «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղ:

Քայլ 2․ Ծանոթացե՛ք գործընկերների ցանկին, որտեղ վճարում կատարելիս կստանաք հետվճար (cashback):

Քայլ 3․ Ձեր  բոլոր գնումները կատարելիս վճարե’ք Bari Card-ով և հաշվետու ամսվա ավարտից հետո ստացեք ծախսած գումարի որոշակի տոկոսը հետ Ձեր քարտին:

Քայլ 4․ Եթե գումար է հարկավոր, Bari Card MasterCard-ով կարող եք ստանալ վարկային գիծ՝ բանկի կողմից սահմանված վարկավորման պայմաններին բավարարելու դեպքում: