Հայկո. հանդիպման հաղթողը որոշվել է

Հայկո. հանդիպման հաղթողը որոշվել է

Սիրով տեղեկացնում ենք, որ "Հանդիպում աստղի հետ" նախաձեռնության առաջին հերոսը՝ Հայկոն, ընտրել է իրեն ուղղված մեկնաբանությունների հեղինակներից ամենահավատարիմ երկրպագուին, որը Էթերի Հակոբյանն է Վանաձորից։
"Այդ պահն իմ երազանքներից մեկի ի կատար ածումն էր, ու այսօր դա տեղի ունեցավ", - գրել է հաղթող մասնակիցն իր ֆեյսբուքյան էջում։ Իր սիրելի երգչի հետ երկար սպասված հանդիպումը կայացավ 
TOSPIA restaurant-ում, ջերմ և ընկերական մթնոլորտում։ Շնորհակալ ենք մեր նախաձեռնությանը մասնակցած աստղին և նրան ուղղված բոլոր հարցերի հեղինակներին։ 
Շարունակեք հետևել մեր էջին, առաջիկայում կլինի նոր "Հանդիպում աստղի հետ"։