ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ․ Սիրո հեղափոխությունը` մեկ ակնթարթում

«Սիրո հեղափոխությունը` մեկ ակնթարթում» ֆոտոմրցույթ Բարի ծրագրից

«Թավշյա» հեղափոխությունն արդեն իրականություն է: Պատմական օրերը, անշուշտ, անմոռանալի են և դեռ երկար կմնան մարդկանց հիշողության մեջ: Մեծ հաղթանակի ճանապարհին բոլորիս պահոցներում են հայտնվել հաղթանակի կարևոր ակնթարթները ֆիքսած բազմաթիվ արժեքավոր լուսանկարներ, որոնք հետագայում կդառնան այդ անմոռաց, ոգեշունչ օրերի իրեղեն վկայություններ: Ահա թե ինչու առաջարկում ենք հավաքել դրանք մեկ տեղում և ընտրել լավագույնները։ Ուղարկե՛ք ընդվզումների օրերին արված ձեր լուսանկարները Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին և դարձեք մեր «Սիրո հեղափոխությունը` մեկ ակնթարթում» ֆոտոմրցույթի մասնակից։

Նամակում նշեք՝

  • լուսանկարի հեղինակի անունը, ազգանունը,
  • լուսանկարի օրիգինալ անվանումը,
  • նամակի նպատակը` մասնակցություն լուսանկարչական մրցույթին։

Ձեր կողմից ուղարկված լուսանկարները կտեղադրվեն Բարի ծրագրի ֆեյսուքյան էջում։ Հաղթող կճանաչվեն առավել թվով հավանումների արժանացած 3 լուսանկարներ, որոնց հեղինակները Բարի ծրագրի գործընկերների կողմից կստանան հատուկ նվերներ, իսկ 1-ին տեղը գրաված մասնակցին Բարի ծրագիրը սիրով կտրամադրի 40.000 դրամի չափով դրամական պարգև։

Աշխատանքներն ընդունվում են մինչև 2018 թ. հունիսի 7-ը ներառյալ: Քվեարկությունը կմեկնարկի հունիսի 8-ին և կտևի 1 ամիս՝ մինչև հուլիսի 8-ը, ժամը 23։59։

Շտապե՛ք մասնակցել, և թող այս հաղթանակը ձեզ ևս մեկ ուրախ պահ նվիրի։

Ուշադրություն. մասնակիցը կարող է որակազրկվել հեղինակային իրավունքները խախտելու և/կամ կեղծ հավանումներ (լայքեր) հավաքելու պատճառով։