Հարգելի՛ քարտապան,
 
տրամադրվելիք քեշբեքը կազմում է նշված տոկոսադրույքի 70%-ը (ներառյալ ՀՀ օրենքով սահմանված եկամտային հարկը)։
7%                 
«Ակվատեկ»  սպորտային-առողջարարական կենտրոնում Բարի Card-ով վճարում կատարելիս կստանաք քեշբեք

Aquatek

«Ակվատեկ» սպորտային-առողջարարական կենտրոնի ստեղծման գլխավոր նպատակը ակտիվ ընտանեկան հանգստի ու ֆիզիկական կատարելագործման խելամիտ համադրությունն է:

Ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով «Ակվատեկ» ժամանցային ջրայգին հնարավորություն է տալիս այցելել այն տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Այս համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար:

«Ակվատեկ» սրճարաններում ակումբի անդամներին և հյուրերին մատուցվում են եվրոպական և հայկական խոհանոցների ճաշատեսակներ, ինչպես նաև անակնկալներ շեֆ-խոհարարից:

«Ակվատեկ» ակումբում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ու օգտակար զբաղմունք, իսկ ամենախստապահանջ հաճախորդները կարող են ձեռք բերել VIP քարտեր և օգտվել մի շարք լրացուցիչ անհատական ծառայություններից և առավելություններից, իսկ թե՛ որակապես, թե՛ քանակապես ծառայությունների մշտական կատարելագործման շնորհիվ հեռանկարները մեծ են։ Հավելենք, որ Bari Card-ով վճարում կատարելիս կստանաք քեշբեք։

Հասցե՝

ք. Երևան, Մյասնիկյան պողոտա 40/2

Հեռ. (+374 10) 58 88 88, (+374 91) 50 02 02

Աշխատանքային գրաֆիկ՝

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ 8:00 – 22:00

Կայք՝

ww.aquatek.am