Հարգելի՛ քարտապան,
 
տրամադրվելիք քեշբեքը կազմում է նշված տոկոսադրույքի 70%-ը (ներառյալ ՀՀ օրենքով սահմանված եկամտային հարկը)։
4%                 
Aya Maria Wellness SPA Resort առողջարանային կենտրոնում կատարե՛ք վճարումը Bari Card-ով և ստացե՛ք հետվճար/cashback:

Aya Maria Spa Resort

«Այա Մարիա» առողջարանային SPA կենտրոնը կատարյալ վայր է լիարժեք հանգստի համար։ Թեև Երևանին շատ մոտիկ, սակայն քաղաքի անվերջ անցուդարձից հեռու գողտրիկ ու կանաչապատ այս կենտրոնում կարելի է լիովին հանգստանալ մտքով և մարմնով, վայելել օրգանիզմի մաքրման տարատեսակ պրոցեդուրաներ, յոգա, ցիգուն և մի շարք այլ շնչառական, հոգեբանական վարժանքներ, որոնք նպաստում են օրգանիզմի ներդաշնակ աշխատանքին և օգնում են պահպանելու անձի առողջ և լիարժեք կենսագործունեությունը: «Այա Մարիա» կենտրոնում Ձեզ կպարուրե սիրով, ջերմությամբ, բնության վայելքներով և լռությամբ` շռայլելով Ձեզ այնքան անհրաժեշտ հոգևոր սնունդը, մարմնի խնամքը, հոգատարությունն ու հանդարտությունը:

«Այա Մարիա» կենտրոնում վայելե՛ք.

  • ջերմ և անմիջական մթնոլորտ` սիրալիր աշխատակիցներով և հաճելի երաժշտությամբ
  • հարմարավետ սենյակներ` հալվեի հատուկ հանգստացնող, քունը կարգավորող ներքնակներով և հրաշալի տեսարանով
  • առողջ և էկոլոգիապես մաքուր սնունդ

Aya Maria Wellness SPA Resort առողջարանային կենտրոնում կատարե՛ք վճարումը Bari Card-ով և ստացե՛ք  հետվճար/cashback:

Հասցե`

Կոտայքի մ., գ.Ձորաղբյուր, Ազատության 77

Հեռ.՝ (+374 60) 60 28 92, (+374 95) 95 35 35

Աշխատանքային գրաֆիկ`

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ 10։00 - 22։00

Կայք`

www.ayamaria.am